Էական չի, թե ինչ քարտեզ եք կպցնում ձեր դոշին կամ ֆեյսբուքյան պատին: Էականն այն է, թե ինչ եք անում, որ գոնե 10 տարի հետո աշխարհի քարտեզի վրա լինենք:
Սա հենց այնպես չեմ ասում. հիշու՞մ եք՝ ժամանակին ինչքան շատ խրոխտ կերպարներ կային, որոնք ասում էին՝ հող հանձնողին կհանձնենք հողին: Ի՞նչ ճառեր և բաժակաճառեր էին ասում: Հիշեցի՞ք... Ես էլ հիշեցի:
Մեզ շատ լավ ուսումնասիրել են՝ այս այլանդակ նախագիծն իրականացնելուց առաջ:
Քարտեզ կպցնելով չի, ժողովուրդ, քարտեզ կպցնելով չի:
Արամ Աբաջյան